Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Սիրելի' հայրենակիցներ, շնորհավորում ենք Աշխատանքի օրվա առթիվ:
Դարեր շարունակ աշխատանքն ու արարումը եղել են հայի ինքնության անբաժանելի մասը: Հայ մարդն իր ստեղծագործ աշխատանքով հայրենիք և պետականություն է կերտել:
Աշխատանքը եղել և շարունակում է մնալ մեր համազգային բարօրության և մեր երկրի անխաթար զարգացման հիմնարար ուղին:
Միայն համառ և հետևողական աշխատանքով է կարելի հանրային կյանքի բոլոր ոլորտներում հասնել շոշափելի արդյունքների:
Խիստ առանցքային է պետության դերը քաղաքացիների համար արժանապատիվ զբաղվածություն ապահովելու գործում: Աշխատանքի արժևորումը՝ արժանապատիվ վարձատրությունը, սոցիալական կյանքի պայմանների ստեղծումն ու մեր քաղաքացիների լիարժեք զբաղվածությունը պետք է լինեն սոցիալական և տնտեսական քաղաքականության հիմնական առանցքը:
ՀՅԴ-ն կարևորում է սոցիալական արդարությունը, տնտեսական զարգացումը, հանրային արդյունքի արդար բաշխումը և համոզված է, որ սա է արժանապատիվ քաղաքացի, ազատ, արդար և համերաշխ հասարակություն կերտելու ուղին:
Սիրելի' հայրենակիցներ, մաղթում ենք լավատեսություն՝ համոզված լինելով, որ մեր միասնական ջանքերը կարող են մոտեցնել բոլորիս համար ցանկալի այն ժամանակը, երբ յուրաքանչյուր հայի ընտանիքում մայիսի 1-ը իրապես կնշվի որպես Աշխատավորի և Աշխատանքի տոն:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
01.05.2019