|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Սիրելի հայրենակիցներ,
Այսօր մայիսի 1-ն է, Աշխատանքի և աշխատավորների իրավունքների պաշտպանության օրը: Մեզանում բոլոր ժամանակներում հատուկ ակնածանք է դրսևորվել աշխատանքի և աշխատավորի նկատմամբ: Հայ ժողովուրդը հավաքական արարումով և քրտնաջան աշխատանքով է կերտել իր ինքնությունը, ամրապնդել պետականությունը:
Համավարակի, նաև սոցիալ-տնտեսական և հոգեբարոյական աննախադեպ մարտահրավերների պատճառով ծանր ժամանակներ է ապրում մեր ողջ հասարակությունը: Միանշանակ է, որ ճգնաժամի հաղթահարման գրավականը աշխատավորների իրավունքների պաշտպանությունն է, սոցիալական արդարությունն ու համերաշխությունը, հանրային արդյունքի արդար բաշխումն ու աշխատանքային հարաբերությունների իրավական կարգավորումը:
Մայիսի 1-ը արդարության պայքարի խորհրդանիշ է: Աներկբա է՝ օրեցօր խորացող մարտահրավերները հաղթահարելու, հասարակության բոլոր շերտերի բարեկեցիկ և արժանապատիվ կյանքի համար համարժեք պետական քաղաքականություն է անհրաժեշտ:
Սիրելի' հայրենակիցներ, շնորհավորում ենք Աշխատանքի օրվա առթիվ և մեր հաստատակամությունը հայտնում՝ կանգնելու աշխատավորի կողքին, պաշտպանելու նրա իրավունքները հանուն համազգային բարօրության և մեր երկրի անխաթար և խաղաղ զարգացման:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
01.05.2020