Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. ««Քարֆուր» հիպերմարկետի մուտքը Հայաստան մի շարք լուրջ խնդիրներ է իր հետ բերելու՝ փաստի առաջ կանգնեցնելով բազմաթիվ տնտեսվարողների։ Այս մասին մենք օրեր առաջ բարձրաձայնել էինք՝ նշելով, որ «Քարֆուրը» մատակարարներից մեծ զեղչեր է պահանջում։ Քանի որ այն լինելու է հիպերմարկետ, եւ Դուբայից կառավարվող այս ընկերության հայաստանյան ղեկավարներն էլ հավակնում են կարճ ժամանակում զավթել երեւանյան շուկայի 50 տոկոսը, ուստի մատակարարները մտահոգվելու առիթ ունեն, քանզի իրենց ապրանքը «Քարֆուրին» չմատակարարելով՝ ուղղակի հսկայական շուկա կկորցնեն»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: