|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.59 |
| EUR | ⚊ | € 438.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.9652 |
| GBP | ⚊ | £ 503.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.47 |
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը փակ է:
Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Քաջարան-Գորիս, Կոտայքի մարզի Հրազդանի տարածաշրջանի, Տավուշի և Լոռու մարզերի ավտոճանապարհները և Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածը:
Լանջիկ-Մաստարա, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի միջհամայնքային և Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:
Երևանում, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Գեղարքունիքի մարզի Գավառ, Վարդենիս, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, ինչպես նաև Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին և Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ձնաբուք է:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։