կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-13 10:20
Քաղաքական

Ալեքսանդր Արզումանյանը նույնպես կհարցաքննվի. «Փաստ»

Ալեքսանդր Արզումանյանը նույնպես կհարցաքննվի. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում նոր զարգացումներ են սպասվում Մարտի 1-ի գործով: Ըստ թերթի աղբյուրի, քանի որ Մարտի 1-ի եւ Ռոբերտ Քոչարյանի դատավարության շուրջ վերջին շրջանում որոշակի պասիվություն է նկատվում, իսկ հասարակական լայն հնչեղություն ունեցող իրադարձություններ չեն նկատվում, ուստի իշխանությունները որոշում են կայացրել այդ գործին «նոր լիցք» հաղորդել:

Ըստ տեղեկությունների, առաջիկայում ՀՔԾ-ում «հարցաքննության» կկանչվի նաեւ Շվեդիայում եւ Դանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, ով 2008-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի պետն էր եւ այդ օրերին կուլիսային ամենաառանցքային «խաղացողներից» մեկը:

Աղբյուրի փոխանցմամբ, այս մասին Արզումանյանը նախապես տեղեկացվել է: Արզումանյանի հարցաքննությունը թույլ կտա խուսափել ավելորդ ինտրիգներից ու տարաբնույթ շահարկումներից, քանի որ Արզումանյանի նման ֆիգուրը չէր կարող անմասն մնալ իրավապահներին բացատրություն տալուց:

Հիշեցնենք, որ համացանցում ժամանակ առ ժամանակ շրջանառվում են Ալեքսանդր Արզումանյանի՝ մարտի 1-ի հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները, այդ թվում՝ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: