Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների միջոցով եւ միջազգային օրենքների սահմաններում. ըստ ԻՌՆԱ-ի` շեշտել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին:
«Իրանի Իսլամական Հանրապետության համար կարեւոր է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ իր հարաբերությունները չազդվեն ԼՂ հակամարտությունից»,- նշել է նա:
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Թեհրան այցին` Ղասեմին ասել է. «Բազմիցս եմ նշել, որ հարեւան երկրների հետ կապված` Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությունը պարզ ու հստակ է. հարեւանները մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններն են: Հարեւան ցանկացած երկրի հետ մեր հարաբերություններն ուղղված չեն մյուս հարեւանի կամ երրորդ կողմի դեմ»:
Ըստ նրա՝ ՀՀ վարչապետի այցը Թեհրան եւս պետք է դիտարկել այդ քաղաքականության տրամաբանության սահմաններում:
«Իրանն Ադրբեջանի, Հայաստանի եւ մեր մյուս հարեւան երկրների կայունությունը, անվտանգությունը եւ տնտեսական զարգացումը դիտարկում է որպես աշխարհի այս զգայուն տարածաշրջանի զարգացման բաղադրիչը: Անկասկած, մեր ցանկությունը հարեւան երկրների միջեւ առկա խնդիրների կարգավորումն է: ԼՂ հակամարտության հետ կապված` Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությունը շարունակում է մնալ պարզ, հստակ եւ անփոփոխ: Հավատացած ենք, որ այս խնդիրը, որը կարող է մեր հարեւան երկրների մոտ որոշակի մտավախությունների պատճառ դառնալ, պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների միջոցով եւ միջազգային օրենքների սահմանում»,- ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ հավելելով. «Այնպես, ինչպես նախկինում, Իրանն այսօր եւս պատրաստ է աջակցել հարեւան երկու երկրներին` հիմնախնդրի խաղաղ կարգավորման համար»:
Ղասեմին տրամաբանական է համարել «Արարատ» մարզավանում թեհրանահայության հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: «Անտրամաբանական ոչինչ չեմ տեսնում «Արարատ» ակումբում ՀՀ վարչապետի եւ Իրանի քաղաքացի նրա ազգակիցների հանդիպման մեջ»,- ասել է նա: