կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-15 18:39
Առանց Կատեգորիա

Ապաշնորհ ղեկավարները ձախողման համար միշտ մեղավորներ կգտնեն

Ապաշնորհ ղեկավարները ձախողման համար միշտ մեղավորներ կգտնեն

Հրապարակախոս, լրագրող Վահան Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Իմ քայլը խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը ասում է թե Նիկոլ Փաշինյանի «Աղքատությունը մարդկանց ուղեղներում է» արտահայտությամբ «բարձրացվում է աղքատության խնդրի խորքայնությունը, մի բան որ չէր արվել երբևէ, չէր խոսվել երկրի ղեկավարներից որևէ մեկի կողմից»։
Թեև Նիկոլ Փաշինյանը սպառնացել է, որ հանկարծ իրեն նախորդների հետ մի հարթության վրա չդնեն, բայց պետք է ստիպված կրկին մի հարթության վրա դնել, քանի որ նրա անմիջական նախորդի կողմից «խոսվում էր», Սերժ Սարգսյանն էլ էր նույն գործով զբաղված՝ «աղքատությունը մարդկանց ուղեղներից» հանելով ու նրանց աշխատանքի մղելով, խնդրեմ. 
«Արդեն բավական է, հասկանում եք, պետությունը ի վիճակի չէ բոլորի սոցիալական խնդիրները լուծել: Մարդ եթե ուզում է լավ ապրել` պետք է աշխատի: Եթե առավոտից երեկո նա պատրաստ չէ աշխատելու, ուրեմն միշտ վատ է ապրելու, միշտ նախանձելու է ուրիշին, միշտ բամբասանքներն առաջին տեղն է դնելու և իրեն թվալու է, որ ամբողջ Հայաստանում բոլորը գող են ու միայն ինքը գող չէ, դրա համար վատ է ապրում» 09.12.2017:
Պարզ բան, երբ իշխանությունը անկարող է ճգնաժամը լուծել, սկսում է մեղավորներ փնտրել, Լևոն Տեր֊Պետրոսյանը մեղավոր էր համարում Արցախյան խնդիրը, քանի այն կա վատ եք ապրելու, բայց որ գցեցին, պարզվեց սուտ է, երկիրը զարգացավ, աղքատությունը կրճատվեց, բյուջեն աճեց, արտագաղթը կանգնեց։ 
Հետո, որ Սերժ Սարգսյանը եկավ, էլի աղքատությունն ու արտագաղթը սկսեցին աճել։ Ի՞նչ անի, ո՞ւմ մեղադրի, բացահայտ Արցախյան խնդիրը չէր կարող մեղադրել, ինքը այդ խնդրով էր իշխանության գագթին հասել, ու նոր մեղավոր գտավ՝ մեղավորը ՝ երկրի գործազուրկ ու ընչազուրկ քաղաքացիներն են։ Որ ասեն՝ էս ոնց եք կառավարում, տեսեք աղքատությունը ոնց է աճում, ասի՝ է հա աճում է, բայց ես ի՞նչ մեղք ունեմ, իրենց խելքից է աճում, չեն աշխատում, աճում է։ Բայց էնքան էլ համոզիչ չմեղադրեց, մարդիկ չհավատացին, լեգիտիմ չէր։ Նիկոլ Փաշինյանը նրան գցեց, տեղը նստեց, ասեց թե կախարդական փայտիկ ունեմ, հես ա աղքատությունը կվերացնեմ։ Հավատացին, լեգիտիմ էր։ Պարզվեց փայտիկը այնքան էլ կախարդական չի, նունիսկ էնքան կախարդական չի, որ սկի Սիսիանում մի վթարային շենք չի կարողանում վերանորոգել։ Ի՞նչ անել, նախորդի մեղդրանքները սկսեց թափել, միայն ավելի ջղային, գորգոռալով որ ավելի համոզիչ լինի, թե մեղավորը էն նույն՝ Սերժի ասած մարդիկ են, որ չեն ուզում աշխատեն, թե աղքատությունը իրենց գլուխների մեջ է։ Ու իրեն է օրինակ բերում թե ինչպես է աղքատության ճանապարհը ծերից ծեր անցել ու հասել հաջողության։ Շատ լավ, եթե այդքան հեշտ է, էլ Սերժին ինչի՞ գցեցիք, իշխանության դեմ խոսելու տեղը ձեր օրինակը պրոպագանդեիք, թող երկիրը աղքատությունից դուրս գար։ 
Բայց էնպես էլ չի որ աշխատողներին գլխին դնի, գովի, հակառակը, նրանք էլ որ առավոտից իրիկուն փողոցում առևտուր անելով աշխտում են, որ մի կերպ գոյատևեն, գոռում է վրաները թե քաղաքը ձեր համար Ստամբուլի բազար չի։ 
Բայց էսքան մեղավորները քիչ են համոզելու համար թե ինչի բան չի փոխվում, էլի են մեղավորներ պետք։ Որտեղի՞ց գտնել։ Ըհը, տատիկներն ու պապիկները, մեղավոր են, որ հաց առնելիս հդմ չեն պահանջում։ 
Մի խոսքով, հայ ժողովուրդը գլուխ էր գովում թե աշխատասեր է, բա էդքան որ արտագաղթում են, ո՞ւր են գնում, գնում են աշխատելու։ Իրոք, դրսում ով հայի անուն է լսում, սկսում է գովել թե էդ ինչ աշխատասեր մարդիկ են։ Մի ուկրաինացու ասածն եմ հիշում՝ 1֊ին անգամ հայ իմացել եմ, երբ մեր գյուղի մոտ հայերի բրիգադը ասֆալտ էր փռում, էդպիսի աշխատող մարդիկ էլ կյանքում չեմ տեսել, լույսը չբացված ֆառերը միանցում սկսում էին աշխատել, մինչև մութն ընկնելը։
էն էլ ապաշնորհ ղեկավարները չեն կարում երկիրը դզել, ժողովրդին մեղադրում ու դուխաթափ են անում՝ ի՞նչ աշխատասեր, դուք ծույլ եք, աղքատությունը մտցրել եք գլուխներդ, չեք հանում, ձեր պատճառով է որ երկիրը չի բարեփոխվում։