Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ստորև ներկայացնում ենք հատվածներ հունվարի 23-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի կողմից՝ ՀՅ Դաշնակցության 33-րդ Ընդհանուր ժողովի պատգամավորների համար կազմակերպած պաշտոնական ընթրիքի ժամանակ հնչած ելութներից:
Մաս 3-րդ
Խենթե՛րը, որ կերազեին Հայաստանի վերանկախացման մասին
(Հատված ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի շրջանի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ Ավետիք Իզմիրլյանի խոսքից: Շուշի, 23-ը հունվարի, 2019 թ.):
«Ես շատ լավ եմ հիշում, որ 30 տարի առաջ, Հունաստանում, ՀՅԴ 24-րդ Ընդհանուր ժողովում, երբեմնի «Դեպի երկիր» կարգախոսը վերականգնվեց։ Այս սրահում այդ ժողովին ներկա 4 ընկերներ կան՝ ընկեր ընկերներ Երվանդը, Մարիոն, ես և ընկեր Հրանտը: «Դեպի երկիր» ասացինք… 70 տարի շարունակ սփյուռքում մեզ կոչում էին խենթեր, խենթերը, որ կերազեին Հայաստանի վերանկախացման մասին…Եվ խենթերի երազած վերանկախացումն իրականացավ։ Խենթ էինք 70 տարի շարունակ և այսօր էլ խենթ ենք, որովհետև երազում ենք Միացյալ Հայաստան և ես վստահ եմ, որ եթե կարողանանք պահել Միացյալ Հայաստանի առաջին հանգրվանի ձեռքբերումը՝ Արցախը, ապա կհասնենք մեր երազած Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստանին»։
Դաշնակցությունն ու Արցախը բնական դաշնակիցներ են
(Հատված ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ, Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Իշխանյանի խոսքից: Շուշի, 23-ը հունվարի, 2019 թ.)
«Պիտի ասեմ, որ ինչպես 30 տարի առաջ, այսօր էլ ՀՅԴ Արցախի կառոյցի և մեր ընկերների վիճակը, բավականին երկիմաստ է: Մեկ կողմից կուսակցական պարտականություններն են, մյուս կողմից՝ պետական հանգամանքներն ու պարտականությունները: 30 տարի առաջ անդամագրվելով Դաշնակցությանը, կարևոր փորձառություն ենք ստացել: Բարեբախտաբար՝ այն սերունդն ենք, որ առարկայական, և ոչ տեսական ձեւով, անցել ենք այն տարիներն ու ժամանակաշրջանը, որին միայն գրքերում կարելի էր հանդիպել: Նաև մի կարևոր հանգամանք կար. երբ մենք, մեր պատկերացումների մեջ, փորձում էինք փոխել խորհրդային պատմագրության հրամցրած պատկերացումները Դաշնակցության մասին: Դժվար էր այդ անելը: Այնուհետև համոզվեցինք, որ Դաշնակցության մասին մեր իրական պատկերացումները նաև մեզանով պետք է փոխանցենք: Հայ Յեղափոխականների Դաշնակցություն, սա է առաջին միտքը, որ մենք ստացանք և ծանոթացանք: Այնուհետև այն վերածվեց Հայ Յեղափոխական Դաշնակցության: Գերագույն նպատակը պետականություն ունենալն էր՝ Հայոց Առաջին Հանրապետություն, այնուհետև, խորհդային 70 տարիներից հետո, Հայաստանի և Արցախի Հանրապետություններ, ազատամարտ, հաղթանակ և առաքելություն: Ես այսօր, ժողովի ընթացքում բարձրաձայնեցի մի կարևոր բանաձևում, որ տարիներ ի վեր դարձել է ոչ միայն Դաշնակցության սեփականությունը, այլև՝ Արցախի իշխանությունների և պետության՝ Դաշնակցությունն ու Արցախը բնական դաշնակիցներ են… Եվ այդ հանգամանքը մեր վրա դնում է առավել նոր պարտավորություններ և պատասխանատվություն: Այն մարտահրավերները, որ մեր առջև են ծառացած, այս կարևոր դաշինքով մենք պետք է կարողանանք հաղթահարել, ինչպես 25-30 տարի առաջ: Եվ այս ամենը հնարավոր է, կարծում եմ, այն համեստությամբ և կարևոր առաքելությամբ, որ ամեն մեկս իր վրա կրում է՝ երկրի Գերագույն գլխավոր հրամանտարը, երկրի նախագահը, պաշտոնյան, կուսակցական պատասխանատուն, Բյուրոյի անդամը բնութագրվում են պարզ, համեստ մեկ բառով՝ զինվոր լինելու հանգամանքով: Բանակը, մեր կարևոր երաշխավորը, դարձել է ոչ միայն մեր սահմանների և պետության անվտանգության, այլև մեր ժողովրդի զարգացման հիմնական և գլխավոր երաշխավորը: Յուրաքանչյուրս իր մեջ կրում է այդ համեստ կերպարը՝ զինվոր հասկացողությունը»:
ՀՄԸՄ-ն ՀՅԴ-ի հոգեզավակն է
(Հատված «Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության» Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանի խոսքից: Շուշի, 23-ը հունվարի, 2019 թ.)
«Հանուն ՀՄԸՄ մեծ կազմակերպության, այսօր եկել եմ ասելու, որ ՀՄԸՄ-ն իր հարյուրամյակը տոնեց անցյալ տարվա հուլիսին: Այդ օրերին մենք հայտարարեցինք, որ մեր պատմության հարյուր տարվա ուղիղ կեսը՝ 50 տարին, գործել ենք Հայաստանում, որից 30 տարին՝ Դաշնակցության վերընձյուղումից հետո, իսկ դրանից առաջ 20 տարին՝ Պոլիսից եկած մեր գործիչներով։ Նրանք, ովքեր մտահոգ են, որ ՀՄԸՄ-ն գործում է առանց ՀՅԴ-ի, շատ են սխալվում. մենք միշտ հայտարարել ենք և հայտարարում ենք, որ ՀՄԸՄ-ն ՀՅԴ-ի հոգեզավակն է։ Դա մեր համար հպարտություն է, դա մեզ համար պատիվ է և դա մեզ համար միշտ գոծունեության լայն դաշտ է։ Գործում ենք 26 երկրում: Պարո՛ն Նախագահ, Ձեզ խոսատացել ենք՝ գործել նաև Արցախում… Ես ուզում եմ այսօր, այս բեմից հայտարարել՝ ճի՛շտ է, Հայաստանում գործում ենք 30 տարի, իսկ օտար ափերում ներկայացնում ենք Հայաստանը, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ ՀՄԸՄ-ն շատ մոտ ապագայում կգա Արցախ, պիտի գործի Արցախում և հպարտությամբ պիտի ասի՝ ՀՄԸՄ-ն Արցախի հողում է»։
ՀՕՄ-ը գիտի՝ ո՛ւր պետք է հասնի և որքա՛ն արագ պետք է հասնի
(Հատված «Հայ Օգնության Միության» Կենտրոնական վարչության անդամ Լիզա Ավագյանի խոսքից: Շուշի, 23ը հունվարի, 2019 թ.)
«Սա մեծ պատիվ է Հայ Օգնության Միության՝ ՀՕՄ-ի համար, որովհետև սա փաստում է, որ մենք հոգով ու սրտով համաձայն ենք ՀՅԴ առաքելությանը՝ հայ ժողովրդի համար, և գործում ենք այդ առաջադրանքով։ Մենք սկսել ենք գործել 1910 թվականից ի վեր՝ միշտ հայ ժողովրդի համար և նրա կողքին, և այնտեղ, որտեղ զգացվել է ՀՕՄ-ի կարիքը՝ սկսած ամենահին ժամանակներից՝ անցնելով Լիբանանի պատերազմով, անցնելով Սպիտակի երկրաշարժով, Արցախի պատերազմով, Հայաստանի անկախությամբ, սիրիահայության խնդիրներով և մինչև օրս՝ ուր որ կարիքը կա։ ՀՕՄ-ը գիտի՝ ու՛ր պետք է հասնի և որքա՛ն արագ պետք է հասնի։ Մենք առաջին օրվանից ունեցել ենք որբախնամ ծրագիրը, որն առաջին հերթին օգնել է մեր զինվորների, մեր ֆիդայինների երեխաներին և որը շարունակվում է մինչև օրս։ Ունենք «Սոսե» մանկապարտեզներ, մինչև վերջերս դրանց թիվը 12-ն էր, իսկ այսօր՝ 8-ը, և վստահ եմ, պարոն Նախագահ, կհամաձայնեք, որ այդ գործի գագաթնակետն է Ստեփանակերտի նորակառույց մանկապարտեզը։ Վստահեցնում եմ, որ սփյուռքի մեր գաղութները նույնանման մանկապարտեզ չունեն և մենք հպարտ ենք, որ դա կառուցեցինք հենց Ստեփանակերտում։ Մեկ անգամ ևս կոչ եմ անում ձեզ, հատկապես արտասահմանի մեր ընկերներին, որ միշտ կանգնեք ՀՕՄ-ի կողքին, նրա ծրագրերի կողքին, և վստահ լինեք, որ այդ ծրագրերը միշտ ծառայում են՝ հավատարիմ առաքելությանը՝ առաջին օրից մինչև այսօր: ՀՕՄ-ը ունի հայ ժողովրդի, հատկապես սփյուռքի կարիքը, որ կարողանանք Հայաստանում, Արցախում և Ջավախքում իրականացնել ազգային նպատակները»։

Արցախը մեր Ստալինգրադն է
(Հատված ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի անդամ, Ընկերվար Միջազգայնականում ՀՅԴ ներկայացուցիչ Մարիո Նալբանդյանի խոսքից: Շուշի, 23ը հունվարի, 2019 թ.)
«Մենք դաստիարակված ենք այս հայրենասեր, ազգասեր, հեղափոխական ընտանիքում։ Մեզ ասել են, որ Արցախը պիտի լինի մեր Ստալինգրադը: Ստալինգրադի վերածվեց Արցախը մայիս 8-ին, մայիս 9-ի լուսաբացով՝ Շուշիի հաղթանակով, և այդ հաղթանակը մինչև օրս ոչ միայն մեզ հպարտացնում է, այլև պարտավորեցնում՝ գիտակցելու հաղթանակի իմաստը և ապահովելու դրա անշրջելիությունը։ Այս վերջին մի քանի օրերի ընթացքում, երբ քաղաքական մեր քննարկումները կկատարեինք, և «ծովի ալիքների» մասին կխոսեինք, մեկ բառ էր շատ շոշափվում, բնութագրելու համար ներկայի որոշ անցանկալի երևույթներ՝ «դեժավյու»։ Եվ, եթե մենք դեժավյու պիտի ապրենք անմիջական ապագայում, ապա կրկին դուրս կգանք միասնական ու հաղթանակած՝ այն հավատքով, որով Ստալինգրադը վերածվեց Շուշիի»: