Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Շուշիի մշակույթի տանը, երեկ երեկոյան, կայացել է ՀՅ Դաշնակցության 130-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում:
Աշխարհասփյուռ կառույցների ընդգրկմամբ, հոբելյանական միջոցառումների սկիզբն ազդարարող հանդիսությունը մեկնարկել է Արցախի Հանրապետության պետական օրհներգով եւ ՀՅԴ-ի քայլերգով:
ՀՅ Դաշնակցության անցած ուղին, հայ ժողովրդի կյանքում ու պետականության կերտման գործում նրա պատմական դերակատարությունն արժևորող ելույթներով ու շնորհավորանքի խոսքով հանդես են եկել՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ- Տեր Խաչատուրյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:
Միջոցառումն ուղեկցվել է ազգային երգ ու պարով՝ «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի պետական համույթի, անհատ երգիչների կատարմամբ: Ցուցադրվել է նաև ՀՅԴ 130-ամյակին նվիրված փաստավավերագրական ֆիլմ:
Միջոցառմանը ներկա էին ՀՅԴ Բյուրոյի, Հայ Դատի հանձնախմբերի ու գրասենյակների և ՀՅԴ Արցախի կառույցիներկայացուցիչներ, պետական այրեր ու հրավիրյալներ:
Տեղեկացնենք, որ ՀՅԴ 130-ամյակին նվիրված միջոցառման ելույթներն ամբողջությամբ կներկայացնենք հաջորդիվ: