Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայ-ամերիկյան հետազոտության կենտրոնը 1997-ից այս կողմ կես միլիոնից ավելի մարդու է հետազոտել, և ամբողջ ժամանակահատվածում, ներառյալ` մինչև այսօր, Գեղարքունիքի մարզը քաղցկեղով հիվանդների թվով առաջին տեղում է: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:
Նա անկեղծորեն զարմանում է` Գեղարքունիքի մարզում հանքարդյունաբերությունն այդքան էլ զարգացած չէ, վտանգավոր արտադրություն, թափոններ, արտանետումներ չկան, բայց, արի ու տես, քաղցկեղով հիվանդ անձանց թվով առաջին տեղում է:
Անդրադառնալով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի` օրերս արած հայտարարությանը, ըստ որի` չարորակ ուռուցքների վիրահատությունն անվճար է կատարվելու, Հակոբյանն ասաց. «Նախ` ողջունում եմ կառավարության այդ դիրքորոշումը, քանի որ իսկապես դեպքեր են լինում, երբ մարդը ցանկանում է վիրահատվել, բուժում ստանալ, բայց միջոցները չեն բավականացնում: Ապա` ուզում եմ հավելել, որ մեր կենտրոնն այնպայման մասնակցելու է բժշկական կենտրոնների համար հայտարարվելիք մրցույթին: Կրծքագեղձի վիրահատությունը կարող է սկսվել 300 հազար դրամից ու հասնել մինչև 1 միլիոնի: Ինչո՞ւ այդ տարբերությամբ, որովհետև 300 հազարով մենք օջախն ենք վերացնում, իսկ 1 միլիոնի դեպքում կրծքագեղձերը հեռացվում են ու իմպլանտներ տեղադրվում»:
Yerkir.am-ի հարցին` այս ընթացքում կառավարության անդամները հանդիպում-քննարկումներ ունեցե՞լ են իրենց` ոլորտի մասնագետների հետ, Խաչանուշ Հակոբյանը պատասխանեց. «Ես անձամբ դեռևս քննարկում չեմ ունեցել, բայց, կրկնում եմ, ողջունելի քայլ է, որովհետև մենք ամեն օր առնչվում ենք մարդկանց հետ, որոնք վիրահատության կարիք ունեն, իսկ դրա հնարավորությունը` ոչ»:
Ասուլիսի մյուս բանախոսը` Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի ճառագայթային ախտորոշման բաժանմունքի վարիչ Հովհաննես Վարդևանյանը, նշեց, որ քաղցկեղի դեմ պայքարը թիմային աշխատանք է, այն մի օղակով չի սահմանափակվում, իսկ իրենց կենտրոնում բուժման ամբողջ ռազմավարությունը որոշում են թիմով:
Նա խորհուրդ տվեց հաճախակի բուժզննում անցնել, հեռու մնալ համացանցային բուժումներից, խուսափել սոդայից, սիսեռաբուժությունից, որովհետև, միևնույն է, անհրաժեշտ ու անփոխարինելի լուծումը բժշկի բուժումն է: