Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրերս ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը հայտարարել էր, որ Թուրքիայի ակտիվությունը Հարավային Կովկասում վերջին մեկ տարվա ընթացքում Նախիջևանի ուղղությամբ է, ինչը և' քաղաքական, և' ռազմական նշանակություն ունի: Մասնավորապես` Թուրքիան նախապատրաստվում է իր սահմաններից դուրս ստեղծել երրորդ ռազմաբազան:
«Օգտվելով այն հանգամանքից, որ ՌԴ-ն ունի իր կարիքը Սիրիայում, Թուրքիան փորձում է իր ոտքի տեղը մի քիչ ընդլայնել և ուժեղացնել իր ներկայությունը Նախիջևանում, այդ թվում՝ ռազմական առումով: Սա աշխարհաքաղաքական կարևոր գործընթաց է, և չեմ կարծում, որ այն ռուսների կողմից լուրջ հակազդեցության չի արժանանա, քանի որ սա առաջին հերթին արվում է ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի գոյությանը հակակշռելու նպատակով»,- ասել էր թուրքագետը:
Այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Թուրքիայի կողմից Նախիջևանի հատվածում երրորդ ռազմաբազայի ստեղծմանը` քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը նշեց. «Այստեղ պետք է սպասել ռազմավարական դաշնակից Ռուսաստանի քայլերին, որը դեռ լռում է, մինչդեռ Նախիջևանի համար պատասխանատուներից է նաև Ռուսաստանը, քանի որ Կարսի պայմանագրի տակ, ինչպես նաև ռուս-թուրքական պայմանագրի, առկա է Ռուսաստանի ստորագրությունը, և այդ պայմանագրերով, որտեղ կա նաև մեր ստորագրությունը, Ռուսաստանը պատասխանատվություն ունի: Ինչ վերաբերում է մեզ, ապա մենք պետք է բարձրացնենք Թուրքիայի սահմաններից դուրս՝ հետխորհրդային տարածքում, թուրքական ռազմաբազայի հարցը: Այդ ռազմաբազայով Թուրքիան մեծացնում է իր ռազմական ներկայությունը, նրանք վարպետ են և ճիշտ պահ են ընտրել. սա անում են ՌԴ-ի հետ իրենց սիրախաղերի պահին, որ Ռուսաստանը չխոսի, քանի որ ներկայում Ռուսաստանը շահագրգռված է Թուրքիային պոկել արևմտյան աշխարհից»:
Ըստ քաղաքագետի՝ այստեղ անելիք ունի նաև Իրանը: