կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-30 10:13
Հասարակություն

Հայաստանում տեխանձնագրի դեֆիցիտ է. ՃՈ-ն ժամանակավոր A4 ֆորմատի թուղթ է տալիս. «Ժողովուրդ»

 Հայաստանում տեխանձնագրի դեֆիցիտ է. ՃՈ-ն ժամանակավոր A4 ֆորմատի թուղթ է տալիս. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում պարզվում է, որ ոչ միայն հեղուկ գազի դեֆիցիտ է, այլեւ մեքենայի հաշվառման վկայագրի՝ տեխանձնագրի: Տեւական ժամանակ է՝ վարորդները չեն կարողանում ՀՀ ճանապարհային ոստիկանության կողմից ստանալ մեքենայի հաշվառման վկայագիր՝ պլաստիկ քարտի տեսքով: Փոխարենը ՃՈ-ն նրանց տրամադրում է հաշվառման ժամանակավոր վկայագիր՝ A4 ֆորմատի թուղթ:

Ու վարորդները, որոնք պատրաստվում են մեքենայով մեկնել Վրաստան կամ Իրան, դժգոհում են. հաշվառման ժամանակավոր վկայագիրն այդ երկրներում «չի անցնում», այն ուղղակի թղթի կտոր է:

Մեկնաբանությունների համար «ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Տոնոյանին, որը հաստատեց տեղեկությունները՝ ասելով, թե այդ ամենը պայմանավորված է մեքենաների ներկրման աննախադեպ շատ քանակով:

«Եվ պատկերացրեք, որ պլաստիկ քարտի տեսքով հաշվառման վկայագրերը, որոնք պետությունը եթե պլանավորել էր X քանակ, ապա այդ մեքենաների ներկրման աննախադեպ ծավալների աճի պատճառով մեզ մոտ իրականում խնդիր է առաջացել»,- ասաց նա»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: