կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-12-30 21:37
Հասարակություն

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 30-ի ժամը 17:30-ի դրությամբ, Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը ձնամաքրման աշխատանքներից հետո բացվել է տրանսպորտային բոլոր միջոցների համար։ 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության, ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Վերին Լարս անցակետի ռուսական կողմում կա կուտակված 405 բեռնատար:

ՀՀ ԱԻՆ-ի տվյալներով, դեկտեմբերի 30-ին ժամը 17:40-ի դրությամբ՝ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է, իսկ բեռնատարների համար՝ փակ:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները:

Սպիտակի և Ստեփանավանի ոլորաններում (Լոռու մարզ), Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում, Քեթիի (Շիրակի մարզ) և Դիլիջանի ոլորաններում, Վանաձոր-Դիլիջան, Մաստարա-Լանջիկ, Ապարան-Քուչակ, Ալագյազ-Արթիկ, Ապարան-Արագած ավտոճանապարհներին և Սիսիան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ մերկասառույց է:

Կոտայքի մարզի Չարենցավան, Հրազդան, Աբովյան, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում ձյուն է տեղում:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։