|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Դեկտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի աշխատավայրում կայացել է ձմեռային զորակոչին ընդառաջ ձևավորված քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:
Հանձնաժողովում ընդգրկված են իրավաբաններ, բժիշկներ, զինված ուժերի պաշտոնյաներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ։ Զորակոչի ամբողջ ընթացքում հանձնաժողովն ուսումնասիրելու է քաղաքացիների դիմումներն ու բողոքները, անհրաժեշտության դեպքում` միջնորդություններ կուղարկվեն ԶՈՒ համապատասխան օղակներ, կանցկացվեն զինակոչիկների առողջական վիճակի կրկնակի հետազոտություններ ։
Հանձնաժողովի նիստերը գումարվում են երեքշաբթի և ուրբաթ օրերին` Մոսկովյան 5 հասցեում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի աշխատավայրում: Դիմում-բողոքներն ընդունվում են աշխատանքային օրերին` մինչև ժամը 17:00-ն, ինչպես նաևշաբաթ օրերին` մինչև 14:00-ն: Հանձնաժողովի նիստերը բաց են լրատվամիջոցների համար:
Տեղեկությունների համար զանգահարել /010/ 52-34-82 հեռախոսահամարով