կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-14 20:10
Քաղաքական

Լիխտենշտայնի Իշխանապետությունում հավատարմագրվեց Հայաստանի առաջին դեսպանը

Լիխտենշտայնի Իշխանապետությունում հավատարմագրվեց Հայաստանի առաջին դեսպանը

Դեկտեմբերի 13-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը համատեղությամբ իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Լիխտենշտայնի Իշխանապետության արտաքին գործերի, մշակույթի և արդարադատության նախարար դր. Աուրելիա Ֆրիքին (Aurelia Frick):

Նախարարը նշեց, որ ուրախ է Հայաստանի Հանրապետության կողմից ընդունված նման որոշման համար և կարևորեց երկու երկրների միջև հետագա համագործակցության զարգացումը:

Նույն օրը դեսպան Սմբատյանն իր հավատարմագրերը հանձնեց Լիխտենշտայնի Իշխանապետության թագաժառանգ Նորին Վսեմություն Ալոիս ֆոն և ցու Լիխտենշտայնին (Alois von und zu Liechtenstein):

Համատարմագրերի հանձնման արարողությունից հետո կայացավ նրանց առանձնազրույցը: Դեսպան Աշոտ Սմբատյանը Ալոիս ֆոն և ցու Լիխտենշտայնին փոխանցեց ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի բարեմաղթանքները:

Աշոտ Սմբատյանը հանդիպեց նաև Լիխտենշտայնի մայրաքաղաք Վադուցի քաղաքապետ Էվալդ Օսպելտին (Ewald Ospelt): Կողմերը քննարկեցին մշակութային համագործակցության հնարավոր հեռանկարները:

Դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց նաև Լիխտենշտայնի Իշխանապետության կառավարության արտաքին քաղաքականության հարցերը համակարգող գլխավոր քարտուղարի տեղակալ Դոմենիկ Վանգերի (Domenik Wanger) հետ: Վերջինիս խնդրանքով դեսպանն անդրադարձավ տարածաշրջանային հարցերին, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին և հայաստանյան ներքաղաքական վերջին զարգացումներին: