Եվրոպական համալսարանի Իրավագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Մակարյանը գրում է.
《Նախկիններն》ու ներկան։
《Նախկինները》` Արմեն Գարո֊ԱՄՆ֊ում Հայաստանի առաջին դեսպանը, կրթություն է ստացել Ֆրանսիայում, Շվեյցարիայում։ Դաշնակցական էր։ 1895թ. Զեյթունի հայերի ինքնապաշտպանությանը աջակցելու համար Ֆրանսիայում ուսումը կիսատ է թողնում, վերադառնում հայրենիք։ Թուրքի տիրապետության տակ կեղեքվող հայ ժողովրդի հարցի` Հայկական հարցի հանդեպ եվրոպական տերությունների ուշադրությունը հրավիրելու համար Արմեն Գարոն 1896թ. մասնակցել, այնուհետև գլխավորել է Օտտոմանյան բանկի գրավման գործողությունը, 1905֊1906թթ. Ցարական Ռուսաստանի կողմից հրահրված հայ֊թաթարական(այժմ` ադրբեջանցիներ) բախումների ժամանակ գլխավորել է Թիֆլիսում հայերի ինքնապաշտպանությունը, երիտթուրքերի հեղաշրջումից հետո եղել է թուրքական խորհրդարանի պատգամավոր, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ լծվել է հայկական կամավորական գնդեր` կոնկրետ 2֊րդ գունդը, կազմավորելու գործին` արևմտահայերին պաշտպանելու և Արևմտյան Հայաստանն ազատագրելու համար, 1918թ. Հայոց պետականության վերականգնումից հետո ԱՄՆ֊ում դառնում է Հայաստանի առաջին դեսպանը։
Ներկան ոնց հասկացանք Մակունց է, ապագան էլ թողնում եմ ձեր իմաստությանն ու երևակայությանը։