|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.23 |
| EUR | ⚊ | € 428.95 |
| RUB | ⚊ | ₽ 5.0312 |
| GBP | ⚊ | £ 492.77 |
| GEL | ⚊ | ₾ 137.5 |
ՀՅԴ համապետական ցուցակի թիվ 13րդ հորիզոնականը զբաբեցնող «Ազգային օրակարգ» հիմնադրամի համահիմնադիր, հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի նախագահ Արա Հակոբյանը «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսելով քաղաքական գործունեության , մասնավորապես` ՀՅԴ-ի հետ համագործակցելու դրդապատճառների մասին, ասաց, որ անհրաժեշտություն կա հայկական քաղաքական դաշտում ազգային բևեռ ձևավորելու, որը կունենա ազգային բովանդակություն, ազգային օրակարգ, և որի արդյունքում ի վերջո կարող են կերտել ազգային պետականություն:
«Ազգային պետականության կերտումն է, որը մարդկանց մոտ կփոխի մտածելակերպը, որ պետք է ոչ թե գոյատևել, այլ լիարժեք ապրել: Կարծում եմ, որ այսօր հայկական քաղաքական ներկապնակում Դաշնակցությունն է, որն ունի ներուժ ու պատմություն` առաջնորդելու ազգային բևեռի ձևավորումը»,- ասաց Արա Հակոբյանը:
Նրա համոզմամբ` ազգային բևեռի ձևավորումը մարդկանց մոտ կառաջացնի այն ոգևորությունը, որը հատուկ է հայ ազգին: