Փոխարժեքներ
20 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.19 |
EUR | ⚊ | € 410.52 |
RUB | ⚊ | ₽ 3.88 |
GBP | ⚊ | £ 492.68 |
GEL | ⚊ | ₾ 141.91 |
Հասարակական գործիչ, «Արար» հիմնադրամի խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ընկերներ ջան,
Ենթադրում եմ որ ձեզ էլ է հասել տրանսֆերտների հարկման մասին վերջին խոսակցությունները։ Դրանք գալիս են հիշեցնելու, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը գնում է ՀՀԿ հետքերով՝ փորձելով հարկային եկամուտները ձևավորել բնակչության աղքատ խավերի հաշվին, քանի որ տրանսվերտներ հիմնականում ստանում են այն ընտանիքները, որոնք երկրի տարածքում բավարար եկամտի աղբյուր չունեն, այլապես տրանսֆերտի կարիք էլ չէին ունենա, և ստիպված են մեծ մասամբ այդ եկամուտը վաստակել օտարության մեջ, հաճախ շատ ծանր պայմաններում։
Այս գաղափարը աբսուրդային է նաև նրանով, որ տրանսֆերտների զգալի մասը, մինչև Հայաստան փոխանցվելը, արդեն հարկվել են որպես եկամուտ այլ երկրների տարածքում, և դրանով կրկնակի հարկման տակ են ընկնում։ Օրինակ ես, աշխատելով ՌԴ տարածքում, արդեն ՌԴ-ում երկու հարկ եմ վճարում իմ եկամտից՝ եկամտահարկ, և սոցիալական ապահովության կամ կենսաթոշակային մուծումներ (որի դիմաց, ի միջիայլոց, մեր նախկին և ներկա կառավարությունների անձեռահասության պատճառով, ՌԴ-ն իմ առաջ որևէ կենսաթոշակային պարտավորություն չի կրում)։ Դրան զուգահեռ, ես փաստորեն պետք է այդ միջոցները Հայաստան փոխանցելու դեպքում նաև ՀՀ տարածքում հարկ վճարեմ այն իմ եկամուտից, որի առաջացման հետ ՀՀ-ն որևէ կապ չունի, չհաշված, որ տակը մնացածից էլ դեռ պետք է վճարեմ ավելացված արժեքի հարկ, ՀՀ տարածքում սպառման համար։
Եթե այս աբսուրդը իրականություն դառնա, ապա իմ նման բազմաթիվ մարդիկ պարզապես կդադարեն Հայաստան միջոցներ փոխանցել, իսկ ոմանք կսկսեն նաև Հայաստանից տեղափոխել իրենց հարազատներին։ Դրա միջոցով ՀՀ դեմոգրաֆիան երևի թռիչքաձև զարգացում կապրի, ինչպես թռիչքաձև մինչ այժմ զարգացել են գյուղատնտեսությունը կամ հանքագործությունը, որոնցից Նիկոլ Փաշինյանը ձգտում է օր առաջ ազատվել, հանուն ժողովրդի բարեկեցության։ Հուսով եմ սակայն, որ ընտրություններից անմիջապես առաջ շրջանառության մեջ դրած այս "հանճարեղ" գաղափարը շատ հեռու չի գնա, ինչպես հեռու չեն գնացել Նիկոլ Փաշինյանի և իր կառավարության բազմաթիվ այլ "հանճարեղ" նախաձեռնություններ։ Լավ մնացեք»։