կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-16 09:41
Քաղաքական

Փաշինյանի կառավարությունը 2019-ին ձեռքերը կլվանա պատասխանատվությունից. «Հրապարակ»

Փաշինյանի կառավարությունը 2019-ին ձեռքերը կլվանա պատասխանատվությունից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ամենայն հավանականությամբ, 2019 թվականի բյուջեի նախագիծը չի ընդունվի, եւ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 2019-ին ձեռքերը կլվանա պատասխանատվությունից:

Սահմանադրության համաձայն՝ եթե բյուջեի նախագիծը չի ընդունվում, ապա գործում է նախորդ տարվա համամասնություններով, այսինքն՝ իշխանությունն ավտոմատ ազատվում է պետբյուջեով աշխատավարձ, թոշակ բարձրացնելու պարտավորությունից ու խոստումից:

Բանն այն է, որ 2019-ի բյուջեի նախագծի քննարկումները նշանակված են հոկտեմբերի 29-ից. ԱԺ հանձնաժողովներում մոտ 15 օր է նախատեսված, ապա պետք է քննարկվի նոյեմբերի 14-ին գումարվող ԱԺ նստաշրջանի ժամանակ:

Սակայն եթե այսօր վարչապետը հրաժարական տա, ապա 2 շաբաթից ԱԺ-ն կլուծարվի, եւ չի հասցնի ընդունել հեղափոխական իշխանությունների բյուջեի նախագիծը, որը, ըստ որոշ գնահատականների, «խղճում է՝ ոչ հեղափոխական»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: