կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-14 14:24
Քաղաքական

Ովքե՞ր էին Քոչարյանի ասուլիսը տապալողները

Ովքե՞ր էին Քոչարյանի ասուլիսը տապալողները

Hraparak.am-ը գրում է. «Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր «Էրեբունի պլազայում» նախատեսված էր Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը։ Այն, սակայն, չկայացավ։ Մինչ լրագրողները ասուլիսի սրահում սպասում էին Քոչարյանին, սրահ ներխուժեցին մի խումբ ակտիվիստներ և տապալեցին ասուլիսը։ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսն այդպես էլ չկայացավ․ նա չեկավ սրահ։ Ակցիայի կազմակերպիչները, ինչպես պարզվեց, Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն էին, այդ թվում՝ ՔՊ անդամներ։

Նրանց մեջ էին Փաշինյանի՝ երկար տարիների վարորդ Ամիգո Ղուկասյանը, նրա թիմակիցներից Դավիթ Մկրտչյանը, ով Փաշինյանի հետ մասնակցում էր քայլերթին, Գարեգին Միսկարյանը, ով ՔՊ անդամ է և ֆեյսբուքում հայտնի է իր հետաքրքիր, սարկազմիկ գրառումներով, Արարատ Միրզոյանի գրասենյակի նախկին ղեկավար Վահան Կոստանյանը, ով ԱԺ-ում Միրզոյանի օգնականն էր և հայտնի դարձավ հատկապես տարկետման իրավունքի դեմ ակցիաներից և այլն։

Այսօրվա ակցիայի կազմակերպիչներից էր նաև նույն այդ տարկետման իրավունքի դեմ պայքարից հայտնի դարձած Դավիթ Պետրոսյանը»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: