|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«Հրապարակը» գրում է. Պաշտպանության նախկին նախարար, ՀՀ նախկին ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանը, ով հետախուզվում է Մարտի 1-ի գործով, գտնվում է Մոսկվայում: Լավատեղյակները պնդում են, որ հայ իրավապահները գիտեն նրա գտնվելու վայրը, բայց ձերբակալել չեն կարողանում: Բանն այն է, որ Հարությունյանը ՌԴ քաղաքացի է, և կասկած կա, որ պաշտոնական Մոսկվան թույլ չի տալիս նրան ձերբակալել: Այդ մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
«Ի դեպ, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել է, թե կստուգեն նրա՝ ՌԴ քաղաքացի լինելու հանգամանքը: Մենք նախորդ շաբաթ դիմել էինք ՀՔԾ՝ պարզելու, թե ստուգել են Մ. Հարությունյանի քաղաքացիության հարցը: Երեկ մեզ կրկին պատասխանեցին՝ կստուգենք: Տպավորություն է, թե այդ ստուգումը տաժանակիր աշխատանք է, այլ ոչ թե անձնագրայինի բազայում 5 րոպեանոց գործողություն: Ի դեպ, Խաչատուրովը ևս ՌԴ քաղաքացի է և, լավատեղյակների պնդմամբ, չէր գա հարցաքննության, եթե իմանար, որ իրեն որպես մեղադրյալ են ներգրավելու»,– գրում է օրաթերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: