Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
MediaHub-ը գրում է․
«MediaHub-ի բացառիկ տեղեկություններով՝ Արցախի հայաթափումից հետո այնտեղ մնացած հաշված հայերից Սարգիս Գալստյանը, որի մասին մի պահ գրվեց, թե Ադրբեջանը նրան նշանակել է Ստեփանակերտի պարետ, օրերս վերադարձել է Հայաստան։ Մեր տեղեկություններով, սակայն, նրան Գորիսում ԱԱԾ-ն ձերբակալել է և բերման ենթարկել։
Այս տեղեկությունը փորձեցինք ճշտել Ազգային անվտանգության ծառայությունից, սակայն ԱԱԾ-ից, «ավանդույթի համաձայն», խնդրեցին գրավոր հարցում ուղարկել։ Փորձեցինք Գալստյանի՝ Հայաստանում բնակվող հարազատներից էլ իմանալ՝ արդյոք տեղյա՞կ են, որ Սարգիս Գալստյանը վերադարձել է Հայաստան։ Հարազատներից ո՛չ հերքեցին, ո՛չ հաստատեցին տեղեկությունը, ավելին՝ անակնկալի եկան մեր հարցից, որ նման տեղեկություն ունենք, որից հասկացանք, որ Գալստյանն այստեղ է: Մեզ ասացին նաև, որ հնարավոր է՝ այսօր նրա հետ որոշակի քննչական գործողություններ կատարվեն։
Մենք այս թեմայով նաև հարցում ենք ուղարկել Ազգային անվտանգության ծառայությանը՝ հետաքրքրվելով նաև, թե արդյոք Սարգիս Գալստյանը միայնա՞կ է վերադարձել Հայաստան, թե՞ կնոջ հետ, քանզի նա տիկնոջ հետ էր մնացել Ստեփանակերտում։ Պատասխանն ստանալուն պես կհրապարակենք»։