Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Դ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մտահոգված է հայ քաղաքական գործիչների ձերբակալություններից: Այս մասին հայտնում է Ռուսաստանի առաջին ալիքը:
Մասնավորապես Լավրովը մտահոգություն է հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական գործեր հարուցելու հետ կապված: Երկուսն էլ մեղադրվում են 2008թ մարտի 1-ին սահմանադրական կարգը տապալելու մեջ:
Սերգեյ Լավրովը ասել է. «Մենք տարակուսանքով ու մտահոգությամբ ենք ընդունել Երևանից ստացվող լուրերն այն մասին, որ ձերբակալվել են մի քանի հայտնի քաղաքական գործիչներ: Երբ մայիս ամսին Հայաստանում ներքաղաքական ճգնաժամ սկսվեց, մենք մեծ բավարարվածությամբ նկատեցինք, որ ճգնաժամը հարթվեց գործող բոլոր քաղաքական կուսակցությունների միջև քաղաքական կոմպրոմիսի արդյունքում: Եվ մենք հույս ունեինք, որ նման արդյունքի վրա հենվելով, Հայաստանի նոր իշխանությունները կշարունակեն առաջ տանել միավորված ջանքերն ու մոտեցումները` ամրապնդելով ազգային համաձայնությունը:
Բայց վերջին օրերի իրադարձությունները լրջորեն խախտում են նման դրական ակնկալիքները` չհամընկելով Հայաստանի նոր իշխանությունների այն հայտարարությունների հետ , որ իրենք մտադիր չեն քաղաքական նկատառումներով հետապնդել իրենց նախորդներին»:
Տեսանյութն՝ այստեղ: