կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-23 09:55
Հասարակություն

Հրդեհներ` խոտածածկ տարածքներում

Հրդեհներ` խոտածածկ տարածքներում

Հուլիսի 21-22-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: 

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցի թիվ 174/26 հասցեի մոտակայքում այրվել է 5000 քմ խոտածածկ տարածք, Նոր Արեշ 15-րդ փողոցի թիվ 1-ին շենքի մոտակայքում` 1 հա, Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի մոտակայքում՝ մոտ 700 քմ, Սևանի խճուղում՝ մոտ 800 քմ, Կոտայքի մարզի Զովունի-Քանաքեռավան ավտոճանապարհին՝ ասֆալտի գործարանի մոտակայքում՝ 1000 քմ, Եղվարդ քաղաքի գերեզմանատան տարածքում՝ մոտ 1500 բուսածածկույթ, Զորավան գյուղի գերեզմանատան տարածքում՝ մոտ 4 հա, Նոր Արտամետ գյուղի 7-րդ փողոցի մոտակայքում՝ մոտ 5000 քմ խոտածածկ տարածք, Վերին Երզնկա գյուղի 22-րդ փողոցում՝ մոտ 3000 քմ, Պտղնի գյուղի 4-րդ փողոց 1-ին նրբանցքի տներից մեկին հարակից՝ մոտ 1 հա, Արագածոտնի մարզի Ուջան գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 1 հա, Արարատի մարզի Խաչփառ գյուղի 13-րդ փողոցում` 2500 քմ, Մայակովսկի-Արամուս ավտոճանապարհի 1-ին կմ-ի աջակողմյան հատվածում՝ մոտ 2000 քմ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: