կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-18 14:13
Հասարակություն

Հրդեհներ` խոտածածկ տարածքներում

Հրդեհներ` խոտածածկ տարածքներում

Օգոստոսի 16-18-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ մասնավորապես՝ Երևան քաղաքի Երևանյան լճից դեպի «Երևան Սիթի» սուպերմարկետ տանող ճանապարհի մոտակայքում՝ մոտ 500 քմ, Վահագնի թաղամասում՝ «Արարատ Վալի» գոլֆ ակումբի մոտակայքում՝ մոտ 5000 քմ, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան թաղամասին հարակից տարածքում՝ մոտ 5000 քմ, Լոռու մարզի Օձուն գյուղում՝ Ծաղկավանք եկեղեցու մոտակայքում՝ մոտ 4500 քմ խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: