Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ամերիկացիներին չհաջողվեց օգտագործել Հայաստանը: Այդ մասին riafan.ru-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Ֆրանց Կլինցևիչը:
Խոսելով ԱՄՆ-ի քաղաքականության մասին` նա նշել է, որ այդ երկրի նպատակը կառավարվող քաոս ստեղծելն է, որի միջոցով նրանք երազում են իրենց շահերի համար ապակայունացնել Ռուսաստանում իրավիճակը, իսկ եթե չի ստացվում, ապա դա անում են այլ երկրներում, այդ թվում` եվրոպացի «դաշնակիցների» մոտ:
«Այդ մեթոդն ամերիկացիներն արդեն փորձարկել են տարբեր երկրներում՝ ամենատարբեր տեխնոլոգիաների կիրառմամբ: Ուկրաինայի դեպքում նրանց մոտ ստացվեց, Վրաստանի դեպքում ստացվեց: Հայաստանին փորձեցին օգտագործել և «խաբել», բայց այնտեղ իրենց սցենարով չգնաց»,- ասել է Կլինցևիչը: