Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 2-ին ընդունել է ՌԴ ԴԺ եւ ՀՀ ԱԺ միջեւ համագործակցության հանձանժողովի համանախագահ, ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով ՌԴ ԴԺ եւ ՀՀ ԱԺ միջեւ համագործակցության հանձանժողովի 30-րդ նիստի մասնակիցներին ՀՀ Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը նշել է, որ այս տարի նշվում է Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը. այդ իրադարձության շնորհիվ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները թեւակոխել են ժամանակակից փուլ:
Խորհրդարանի ղեկավարը փաստել է, որ աշխույժ երկխոսությունը բոլոր մակարդակներում երկկողմ հարաբերությունների հետեւողական զարգացման գրավականն է:
Արա Բաբլոյանի խոսքով՝ Հայաստանը եւ Ռուսաստանը, լինելով ԵՏՄ անդամներ, որակական նոր աստիճանի են հասցրել առեւտրատնտեսական փոխգործակցությունը:
ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է հայ-ռուսական միջխորհրդարանական փոխգործակցությանը՝ դիտարկելով այն որպես համագործակցության կարեւոր տարր: Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարն ընդգծել է միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեության կարեւորությունը, որը բաց եւ կառուցողական երկխոսության պահանջված հարթակ է երկու երկրների օրենսդիր եւ գործադիր իշխանությունների, ինչպես նաեւ գործարար շրջանակների համար:
ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է նաեւ համագործակցությունը եւ փոխադարձ աջակցությունը միջազգային հարթակներում:
Նիկոլայ Ռիժկովը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, արժեւորել է Ռուսաստանի եւ Հայաստանի խորհրդարանների միջեւ համագործակցության հանձնաժողովի շուրջ քսանամյա գործունեությանը: Նա, կարեւորելով թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում տարին երկու անգամ անցկացվող հանդիպումները, բարձր է գնահատել երեսուներորդ նիստում հնչած հայ եւ ռուս գործընկերների կառուցողական զեկույցները:
Հանդիպման ավարտին զրուցակիցներն անդրադարձել են ԵՏՄ շրջանակում արձանագրված առաջընթացին եւ համագործակցության ընդլայնման հնարավորություններին: