Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր իր ֆեսյբուքյան էջում ներքաղաքական իրավիճակին վերաբերող գրառում է կատարել ՀՀ ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Սիրո եւ համերաշխության» հասարակությունը չի կարելի փոխակերպել ատելության եւ թշնամանքի» հասարակության:
Չի կարելի այլախոհությունը պիտակավորել որպես ազգային դավաճանություն:
Չի կարելի պաշտոններ խոստանալ եւ պատգամավորներին «զախոդվել» ու ասել, որ քաղաքական առեւտրով չեք զբաղվում:
Չի կարելի ազդարարել ազատության մասին՝ ու ճնշել մնացածի ազատությունը:
Չի կարելի խոսել արդարությունից, երբ գործիքակազմդ սկսում է չտարբերվել հեղափոխական տեռորի գործիքակազմից:
Չի կարելի բանակցություններից խոսել, իսկ իրականում կազմակերպել դեբատների ձեւաչափ:
Սեւ ցուցակներ, հետո երեւի անցակալիների ցուցակներ, հետո երեւի գնդակահարման ցուցակներ, հետո երեւի սննդամթերքի բաշխման ցուցակներ...
Այս ճանապարհը տանում է ոչ թե #ՀՀԿ հեռացիր-ին այլ #Պետություն վերացիր-ին:
Պետք չէ սեւացնել ոչ Նիկոլին, ոչ էլ Կարապետյանին, ոչ էլ որեւէ մեկին: Դիպլոմը vs Գազպրոմը շատ թույլ փաստարկներ են: Հայաստանին ոչ թե կոմպրոմատների պատերազմ է պետք, այլ հետագա զարգացման ծրագրերի մրցակցություն, ոչ թե հոխորտալ է պետք, այլ լսելու ունակություն ունենալ, ոչ թե զագցմունք է պետք, այլ բանականություն:
Մինչեւ մայիսի մեկի ԱԺ հատուկ նիստը դեռ կա «ոսկե պատուհան»:
Երբ մտնում ես փակուղի, ապա կես քայլ հետ գնալը նահանջ չէ, այլ թունելի վերջում լույս տեսնելու շանս»: