Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մոտ 10 քաղաքացիներ 30 րոպեից ավելի հավաք են անցկացրել Երևանի Մաշտոցի պողոտայի և Ֆրանսիայի հրապարակի հարակից տարածքի երթևեկելի գոտում՝ փակելով հետիոտնային անցումը: Հավաքի մասնակիցների գործողություններով էապես խորչընդոտվել են երթևեկության մասնակիցների իրավունքները, մասնավորապես՝ սահմա-նափակած է եղել տրանսպորտային միջոցների շարժը:
ՀՀ ոստիկանությունը հավաքի մասնակիցներից պահանջել է դադարեցնել այլ անձանց իրավունքների անհամաչափ սահմանափակումները և կատարել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ հավաքի մասնակցի պարտականությունները:
Հավաքի մասնակիցները հրաժարվել են կատարել ոստիկանության օրինական պահանջները, ուստի, ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով, կայացվել է հավաքը դադարեցնելու մասին որոշում: Դրանից հետո հավաքի մասնակիցները հարկադրաբար հեռացվել են հավաքի վայրից ողջամիտ հեռավորության վրա, ոստիկանության մարմին չեն բերվել:
ՀՀ ոստիկանությունն անձանց հավաքի անցկացման վայրից հեռացնելու գործողությունն իրականացրել է կատարելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 3–րդ կետով նախատեսված իր պարտականությունը, որի համաձայն՝ ոստիկանությունը պարտավոր է հավաքի անցկացման վայրից հեռացնել այն անձանց, ովքեր կոպտորեն խախտում են հավաքի խաղաղ և բնականոն ընթացքը, եթե այլ կերպ հնարավոր չէ ապահովել այն:
Ոստիկանության լրատվական ծառայություն