Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի նախագահի վարչակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը նոր քարոզարշավ է սկսել Say Türkiye (աս «Թյուրքիե») անունով՝ խթանելու համար Türkiye (Թուրքիա) բառը որպես երկրի միջազգային անվանում. հայտնում է Milliyet թերթը։
Say Türkiye-ն Hello Türkiye («Բարև, Թուրքիա») արշավի երկրորդ փուլն է, որի շրջանակներում սոցիալական ցանցերում գովազդ է հրապարակվել․ Թուրքիայի տարբեր շրջաններից օտարերկրյա զբոսաշրջիկները գրառումներ են արել՝ նշելով Hello Türkiye արտահայտությունը։ Տեսանյութեր են հրապարակվել #helloTürkiye հեշթեգով։
Քարոզարշավի նոր փուլի նպատակը Türkiye անվանումը նոր ուղղություններով էլ ավելի խթանելն է։ Նախ՝ թուրքական ապրանքների վրա նման անվանում պետք է լինի։ Համապատասխան նամակը՝ նոր միջազգային անվանմանն աջակցելու խնդրանքով, Հասարակայնության հետ կապերի վարչությունն ուղարկել է Թուրքիայի Առևտրականների և արհեստավորների համադաշնությանը (TESK): Երկրորդ՝ պետական կառույցներից պահանջվելու է իրենց կայքերում և սոցիալական ցանցերում օգտագործել միայն երկրի անվանումը՝ «Türkiye»։ Երրորդ՝ Հասարակայնության հետ կապերի գրասենյակը կապ է հաստատել համաշխարհային սոցիալական մեդիա հարթակների ներկայացուցիչների հետ՝ խնդրելով օգտագործել միայն այդ անվանումը:
Say Türkiye արշավի վերջնական նպատակն է համաշխարհային որոնման համակարգերում երկրի անվանումը դարձնել «Թյուրքիե», ինչպես նաև այնպես անել, որ հենց այս անունը կիրառեն այն ընկերությունները և հաստատությունները, որոնք ունեն կայքեր կամ սոցիալական ցանցեր օտար լեզուներով։ Երկարաժամկետ հեռանկարում սպասվում է երկրի անվան փոփոխություն անձնագրերում և ինքնության քարտերում։
Նշենք, որ անգլերենով turkey բառը, բացի նույնանուն պետության անվանումից, նշանակում է նաև հնդկահավ: