Փոխարժեքներ
31 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.84 |
EUR | ⚊ | € 442.91 |
RUB | ⚊ | ₽ 4.7045 |
GBP | ⚊ | £ 512.96 |
GEL | ⚊ | ₾ 141.9 |
Հաղորդավարուհի, ՌԴ նախագահի թեկնածու Քսենյա Սոբչակի վրա մի տղամարդ է հարձակվել: Այդ մասին Սոբչակը հայտնել է իր թվիթերյան էջում: Միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի կենտրոնում միջոցառման ժամանակ, որը նվիրված է եղել ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի 87-ամյակին:
«Հրեց ինձ, և ես ընկա, ինչ-որ բան լցրեց վրաս` բղավելով, որ Ժիրինովսկու համար է»,- գրել է Սոբչակը`նշելով, որ դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը: Նրա խոսքով` հարձակվողի անունն է Ալան Ձուցև:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Россия1-ի եթերում բանավեճերի ժամանակ ՌԴ նախագահի թեկնածու, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին վիրավորել է Սոբչակին, ինչից հետո Սոբչակը բաժակով ջուր է լցրել նրա վրա: