|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի և դրան հաջորդած օրերի ընթացքում կորել կամ գողացվել է պետության հաշվեկշռում գտնվող 106 740 միավոր զենք: Այդ մասին տեղեկացնում է երկրի ՆԳ նախարարությունը:
Հեղաշրջման փորձի ընթացքում այս հարցը լայնորեն քննարկվել էր թուրքական ընդդիմադիր մամուլում, իսկ 2017 թվականի հուլիսին Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից պատգամավոր Էրեն Էրդեմը թեմայի շուրջ գրավոր հարցում էր հղել ՆԳՆ: Մամուլում հայտնվել էին նաև լուրեր, որ հեղաշրջման փորձի ընթացքում կորել են վնասազերծված զինվորների զենքերը:
Ի պատասխան՝ տրվել են հեղաշրջման փորձի օրն ու դրան հաջորդած հավաքների ընթացքում տուժած խաղաղ բնակիչներին տրված փոխհատուցումների չափերի, պետական ծառայողների վերաբերյալ սկսված հետաքննությունների, գողացված կամ կորած մեքենաների ու զենքերի մասին մանրակրկիտ տեղեկություններ:
ՆԳՆ զեկույցի համաձայն՝ կորած զենքերի թիվը 106 740 միավոր է: