Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Անկարայի գլխավոր հանրապետական դատախազությունը Թուրքիայի ՆԳ նախարարության հայցի հիման վրա հետաքննություն է սկսել Թուրք բժիշկների միության դեմ։
Ըստ Cumhuriyet-ի՝ հայցում պահանջվել է դադարեցնել միության կենտրոնական խորհրդի գործունեությունը, որի անդամները դեմ էին արտահայտվել Սիրիայի Աֆրին քաղաքում Թուրքիայի ԶՈւ-ի կողմից իրականացվող գործողությունների մասին:
Միության 11 անդամ մեղադրվել է «հանրության շրջանում թշնամանք և քեն հրահրելու», «թուրք ազգին, Թուրքիայի Հանրապետությունը, թուրքական պետական կառույցները ստորացնելու», «ահաբեկչական խմբավորումների գործունեությունը քարոզելու» մեջ։ 11 հոգու նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել, սակայն նրանցից 8-ին է հաջողվել ձերբակալել:
Ոստիկանությունը նաև խուզարկել է միության շենքն ու հիվանդանոցներում այդ բժիշկների աշխատասենյակները։
Բացի այդ` Թուրքիայի առողջապահության նախարար Ահմեթ Դեմիրջանի հրահանգով նախարարության կողմից դատական հայց է ներկայացվել՝ խորհրդի 11 անդամների գործունեության դադարեցնելու պահանջով։