| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀԱԿ մամլո խոսնակ Արման Մուսինյանը լրագրողների հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել Արամ Մանուկյանի հետ պատահածից՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել այսօր, երբ Արամ Մանուկյանը դուրս է եկել իր բնակարանից եւ իջել շենքի առաջին հարկ: Այս մասին տեղեկացնում է ԳԱԼԱ-ն:
Հարձակվողը միջին տարիքի տղամարդ է եղել: Նա ոչինչ չի ասել, հարվածներ է հասցրել պատգամավորին դեմքի շրջանում եւ դիմել փախուստի: Արման Մուսինյանն ասել է նաեւ, որ շենքում տեղադրված են տեսախցիկներ, որոնք, հավանաբար, ֆիքսել են տեղի ունեցածը:
ԳԱԼԱ-ի լրագրողի այն հարցին, թե ինչո՞վ են ՀԱԿ-ում պայմանավորում պատգամավորի վրա հարձակումը, Ա. Մուսինյանը պատասխանել է` Արամ Մանուկյանի քաղաքական գործունեությամբ: «Արամ Մանուկյանը քաղաքական գործիչ է, եւ կապում ենք նրա քաղաքական գործունեության հետ, քանի որ մենք ապրում ենք հանցագործ երկրում»,- ասել է նա: