Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Հայկական ժամանակը» գրում է. «Օգոստոսի մեկից էլ․ էներգիայի 10 տոկոս թանկացումը որոշակի ազդեցություն կունենա նաև ապրանքների գների վրա: Երեկ մեր թղթակիցը փորձել է պարզել, թե արդյո՞ք սակագնի բարձրացումը կհանգեցնի նաև հացի թանկացմանը: «Դե լույսով է թխվում հացը, ուրիշ ի՞նչ կարելի է անել, երևի թե կբարձրանա: Հացը թխվում է հոսանքով, ու հոսանքի թանկանալու դեպքում հացն էլ կթանկանա...»,- այսպես են մեր թղթակցին պատասխանել «Հեսու» հացի գործարանից: Սակայն, այստեղ դժվարացել են պատասխանել, թե կոնկրետ որքան կթանկանա իրենց արտադրանքը:
Իսկ «Սևանի հացի գործարանի» տնօրեն Աշոտ Ավետիսյանը ավելի լավատեսական սպասում ունի: «Չեմ կարծում, որ հոսանքի գինը էնքան է բարձրացել, որ մենք էլ բարձրացնենք, կկարողանանք շահույթի հաշվին դա կոմպենսացնել»,- ասել է Ավետիսյանը: Փոխարենը, նրա կարծիքով, հացը իրենց մոտ կթանկանա մի դեպքում եթե փոքր ձեռնարկությունները ստվերից դուրս չգան»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։