Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թանկ հիշողությունները թերեւս հաղթանակից հետո այն արժեքավոր բանն են, որոնք սփոփում են մարդկանց, ովքեր անցել են պատերազմի ճանապարհով, կորցրել մարտական շատ ընկերներ:
Հրազդանցի Աբոյին` Ալբերտ Ալավերդյանին, ընկերները հիշում են որպես ռազմարվեստի մեծ գիտակի։ Մարտադաշտում նրա ինքնավստահ ու վճռական ասված խոսքին էին սպասում ռազմիկները: Ասում են՝ հիշողությունները շատ են: Լեգենդ դարձած հրազդանցի երիտասարդը` Ալբերտ Ալավերդյանը, Արցախյան ազատամարտի առաջին օրերից միացավ հայրենիքի ազատագրման սուրբ գործին, նախ` ՀԱԲ-ի կազմում, ապա` Հրազդանի, Աբովյանի, Ապարանի, Սեւանի` դաշնակցության մարտական ջոկատներում` որպես պատասխանատու, նաեւ Շուշիի առանձնակի գումարտակում՝ վաշտապետ:
Ամենուր Աբոն նույն գիտակցումով էր առաջնորդվում՝ Արցախի բախտը ռազմաճակատում էր, հայ զինվորինը` ռազմաճակատը:
1994-ի հունվարի 10-ին Աբոյի վերջին կռիվն էր: Այդ օրվա մարտը չէր կարող հաղթանակով չավարտվել` վճարվող գինը շատ մեծ էր: Այսօր, երբ իր մասին խոսել չսիրող հրամատարի ընկերները հավաքվել են տոնական տրամադրությամբ նշելու նրա ծննդյան տարեդարձը, նրանց ականջներում շարունակում է լսվել նրա սպառնագին հրամանը. «Տղե՛րք, դիրքերը լավ նայեք»: