Փոխարժեքներ
13 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Եվրամիությանը սպառնում է ԽՍՀՄ-ի ճակատագիրը, երբ սխալ տնտեսական քաղաքականությունը հանգեցրեց անխուսափելի փլուզման. հայտարարել է ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսը:
«Ես ծայրաստիճան անհանգստացած եմ այն բանից, որ եվրոն կարող է քայքայել Եվրամիությունըւ: Գոյություն ունի իրական սպառնալիք. եվրոյի գոտու ֆինանսական դժվարությունները կծնեն խորը քաղաքական հիմնախնդիր»,- ասել է նա հոլանդական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Ըստ Սորոսի` եվրոյի գոտու ներկայիս ղեկավարության ջանքերը` պահպանել միասնական արժույթը, կհանգեցնեն քաղաքական եւ սոցիալական խնդիրների, որոնք էլ, արդյունքում, կոչնչացնեն ԵՄ-ն:
Հարցին, թե` ի՞նչ պետք է անել եվրոյի գոտու փլուզումը կանխելու համար, Սորոսը պատասխանել է. «Գերմանիան պետք է հասկանա, որ քաղաքականությունը (կոշտ տնտեսական), որը նա վարում է եվրոյի գոտում, հակաարդյունավետ է: Այդ քաղաքականությունը հաջողություն չի բերի»: