Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չպետք է մտածել, որ ԵՄ-ի հետ համապարփակ գործընկերության համաձայնագրի ստորագրումը խիստ անհրաժեշտ էր միայն Հայաստանին և նվեր էր մեզ. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Դա չպետք է դիտարկել որպես ինչ-որ նվեր, որ տրվել է մեր երկրին Բրյուսելի կողմից: Եթե մենք հետևենք, թե ինչ գնահատականներ կան Եվրամիության պաշտոնյաների կողմից, կտեսնենք, որ բոլորի խոսքի հիմքում կա մի եզր, որը կոչվում է տարածաշրջանային անվտանգություն»,- ասաց նա:
Քաղաքագետի խոսքով` թե' եվրոպացի պաշտոնյաները, թե' տարածաշրջան այցելած այլ պաշտոնյաներ, մասնավորապես` Ռուսաստանի, Իրանի ԱԳ նախարարները, Հայաստանի մասին խոսում են որպես տարածաշրջանային անվտանգության կարևոր գործոնի: «Մեզ դիտում են որպես մի երկիր, որն անվտանգության է ձգտում, փորձում է խաղաղություն ստեղծել Հարավային Կովկասում, և արդեն իսկ օրինաչափ է դառնում, որ Հայաստանը մեր գործընկերների համար` լինեն Արևելքում, թե Արևմուտքում, հետաքրքիր է հենց որպես անվտանգություն ստեղծող կամ անվտանգություն ապահովող երկիր»,- ընդգծեց բանախոսը:
Նրա կարծիքով` այն իրավիճակը, որ 2013 թվականից Հայաստանը միայնակ էր դիմակայում Ադրբեջանի ագրեսիային, իրականացնում ավելի մեծ կոնֆլիկտների զարգացումը տարածաշրջանում կանխելու գործընթաց, սկսել է քաղաքական գնահատական ստանալ: «Դժվար է ասել, որ դա Հայաստանի քարոզչության կամ աշխատանքի արդյունքում է, որ այս գնահատականը մենք ունեցանք, թե՞ իսկապես շատ ակնհայտ է դարձել մեր երկրի դերակատարումը բոլոր մայրաքաղաքների համար, և այդ իսկ պատճառով են նրանք փորձում են հարաբերություններ պահել կամ ունենալ ՀՀ-ի հետ»,- ասաց նա:
Նա ընդգծեց` երբ 2015-ից Ռուսաստանը և ԱՄՆ-ը հակամարտության նոր փուլ մտան` կապված ուկրաինական ճգնաժամի հետ, Հարավային Կովկասում նրանց համագործակցությունը դադարեց, դադարեց նաև ադրբեջանական ագրեսիան ճնշելու երկու մեխանիզմներից մեկը, և մնաց միայն հայկական բանակի պոտենցիալը` հետ պահելու ադրբեջանական ագրեսիան:
«Հիմա պետք է ուշադիր նայել թե' Հարավային Կովկասի զարգացումներին, թե' հատկապես` հարակից տարածաշրջաններում, որովհետև տեսնում ենք, որ խմորումներ կան հատկապես Մերձավոր Արևելքում, որոնք բերում են նոր դաշինքների ու համագործակցությունների ձևավորման` հաճախ հնարավոր ռիսկերով ՀՀ համար: Օրինակ` այդպիսին ռուս-թուրքական հարաբերությունների մտերմացումն է կամ Իրանի Իսլամական Հանրապետության տարածաշրջանային քաղաքականության ակտիվացումը և այլն»,- նշեց Մելիք-Շահնազարյանը: