Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը carnegie.ru-ում անդրադարձել է Հայաստան-ԵՄ համաձայնագրին:
Ըստ քաղաքագետի` վերջին տարիներին, հատկապես` ուկրաինական ճգնաժամի ազդեցության տակ, հետխորհրդային տարածքում ցանկացած արտաքին քաղաքական իրադարձություն դիտվում է որպես ընտրություն Ռուսաստանի և Արևմուտքի միջև:
«Մինչդեռ Անդրկովկասում արտաքին քաղաքականությունը չի կառուցվում նման մանիքեյական սկզբունքներով: Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը ունեն տարածաշրջանային ինտեգրացիոն նախագծերի պակաս ունեցած չլուծված հակամարտությունների պատճառով: Այդ երկրները փորձում են հարմարեցնել արտաքին դերակատարների հետ իրենց կապերն իրենց ազգային շահերի պաշտպանությանը: Այդ պատճառով արտաքին քաղաքական դիվերսիֆիկացումն այստեղ բացառություն չէ, այլ՝ նորմ»,- գրում է նա:
Ըստ Մարկեդոնովի` Հայաստանի և ԵՄ-ի միջև շրջանակային համաձայնագրի ստորագրումը հնարավոր է դարձել «կամ, կամ» ընտրությունից հրաժարվելու շնորհիվ, հենց այստեղ է հարկավոր փնտրել ներկայիս հաջողության պատճառը:
«Ներկայիս իրականությունում Ռուսաստանի կողմից անվտանգության երաշխիքն այլընտրանք չունի Երևանի համար, բայց միևնույն ժամանակ Երևանի համար կարևոր է տնտեսական և արտաքին քաղաքական դիվերսիֆիկացումը ( այդ թվում` ԵՄ-ի հետ շփումների միջոցով)»,- գրում է քաղաքագետը:
Ըստ Մարկեդոնովի` ներկայումս այդ համաձայնագրի շնորհիվ Երևանը կարող է դառնալ Ռուսաստանի և ԵՄ-ի միջև երկխոսության լրացուցիչ հարթակ:
Ներկայումս քայլ է արվել դեպի «և, և» մոտեցումը, սակայն լիարժեք գիտակցմանը, թե որքան վտանգավոր է խիստ պառակտված և միայն ձևավորվող հետխորհրդային հասարակություններում արտաքին քաղաքական մանիքեությունը, նախկին պես դեռ շատ կա, այդ պատճառով լավատեսական եզրակացությունները վաղաժամ են»,- գրում է նա: