|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ԱԺ արտահերթ նիստը շարունակվեց առանց ընդդիմադիր ՀԱԿ, «Ժառանգություն», ՀՅԴ և այլընտրանքային ԲՀԿ խմբակցությունների պատգամավորների:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտնեց, որ իրենց գործընկեր Զարուհի Փոստանջյանը դեռ չի վերադարձրել գրանցման քարտերը, ուստի երկրորդ ընթերցմամբ օրինագծերի քվեարկությունը նույնպես պետք է կազմակերպվի ձեռք բարձրացնելու միջոցով: Խորհրդարանի ղեկավարը նաև տեղեկացրեց, որ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանից գրություն է ստացել, որ առաջին նիստում ձայների հաշվարկի ժամանակ տեղի է ունեցել թյուրիմացություն, և ռուս-հայկական «գազային» համաձայնագրին կողմ է քվեարկել ոչ թե 77, այլ 72 պատգամավոր:
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրինագծերը,` առանց դեմ և ձեռնպահ ձայների: ԱԺ նախագահը քվեարկությունից հետո հայտնեց, որ այսպիսով` ԱԺ արտահերթ նստաշրջանը ավարտվեց: