կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-21 13:24
Հասարակություն

Անկախությունը սրբազան արժեք է. Արամ Ա

Անկախությունը սրբազան արժեք է. Արամ Ա

Եկեք բոլորս մեր մտածումները, զգացումները կենտրոնացնենք անկախության վրա և ամրացնենք մեր հայրենիքի անկախությունը. Եռաբլուրում լրագրողներին ասաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը` ի պատասխան լրագրողի այն հարցի, թե իր ելույթում նշել էր, որ Հայաստանը դատարկվում է,  կարծո՞ւմ է, որ Հայաստանի իշխանությունների վատ քաղաքականությունն է պատճառը:  

«Այսօր ինչի՞ օր է` անկախության օր է: Եկեք բոլորս մեր մտածումները, զգացումները կենտրոնացնենք անկախության վրա և ամրացնենք մեր հայրենիքի անկախությունը»,- ասաց նա, ապա հավելեց, որ իր ասելիքն ասել է պատգամի մեջ, իսկ հիմա պետք է խոսենք անկախության մասին:

«Անկախությունը սրբազան արժեք է, յուրաքանչյուր հայի ձգտումն է, պարտավորությունն է: Մենք, ահավասիկ, ունեցանք ազատ, անկախ Հայաստան: Բոլորս` հայրենաբնակ հայությունը և սփյուռքի մեջ ապրող հայությունը, այնպես պետք է անենք, որ մեր հայրենիքի անկախությունն ավելի հզորանա, ավելի ամրապնդվի: Մեր եկեղեցու հիմնական առաքելությունն է մաս կազմել մեր հայրենիքի անկախությունը: Պատմությանը նայեցեք` մինչև Սարդարապատ. մեր եկեղեցին Սարդարապատ գնաց` կռվելու համար, իր արյունը թափելու համար` վասն հավատո և վասն հայրենյաց: Եկեք ուրեմն այս մանրուքներեն, երբեմն վատառողջ քննադատություններեն, միակողմանի մոտեցումներեն վեր մնանք և միասնաբար, զանազան կերպերով աշխատենք հայրենիքի անկախության ամրապնդման համար: Աստված պահե ձեզ բոլորդ»,- ասաց Վեհափառը: