կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-20 10:20
Աշխարհ

Երկրաշարժ` Մեքսիկայի տարածքում

Երկրաշարժ` Մեքսիկայի տարածքում

Սույն թվականի սեպտեմբերի 19-ին` տեղական ժամանակով ժամը 22:14-ին (Գրինվիչի ժամանակով` 18:14-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 18.580 և արևմտյան երկայնության 98.400աշխարհագրական կոորդինատներով (Մեքսիկա, Պուեբլա դե Սարագոսա քաղաքից 53 կմ հարավ-արևմուտք), օջախի 51 կմ խորությամբ և 7.1 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 8-9 բալ:

Ըստ «The Guardian» լրատվական գործակալության՝ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 139-ի, և կան բազմաթիվ ավերվածություններ: