կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-18 10:58
Արցախ

Լապշինի ձերբակալումից հետո Արցախ այցելողների թիվն ավելացել է․ Արցախի ՄԻՊ

Լապշինի ձերբակալումից հետո Արցախ այցելողների թիվն ավելացել է․ Արցախի ՄԻՊ

Ամենասկզբից, երբ տեղի ունեցավ բլոգեր Լապշինի ձերբակալումը, մենք հայտարարեցինք, որ այդ գործողությունը չի կարող Ադրբեջանի համար ցանկալի հետևանք առաջացնել՝ իր առջև դրած նպատակների առումով։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում նշեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Ըստ նրա՝ ուշագրավ է այն հանգամանքը, որ Լապշինի ազատազրկումից հետո դեպի Արցախ այցելությունների թիվն ավելացել է, Արցախի վերաբերյալ միջազգային հետաքրքրվածությունը՝ նույնպես։

«Մենք տեսանք, որ Ադրբեջանն իրականում շատ նեղ նպատակների էլ չհասավ, քանի որ զարմանալի էր՝ ինչպես կարող էր անազատության մեջ գտնվող մարդը թուղթ ստորագրել, և դա որպես հիմք ընդունվի»,- ասաց Մելիքյանը։

Մեր հարցին, թե Լապշինն ասել է, որ փորձելու է դիմել Եվրոպական դատարան, մեր դերակատարումը ո՞րն է լինելու, ինչ-որ քայլեր մենք պե՞տք է անենք, Մելիքյանը պատասխանեց, որ ճիշտ չի համարում, որ մենք չափազանց մեծ միջամտություն ունենանք այս հարցում: «Միևնույն ժամանակ, գտնում եմ, որ սա մարդու իրավունքների լրջագույն խախտում է, մասնավորապես` կոնվենցիայի 18-րդ հոդվածի, ըստ որի՝ պետությունն իր՝ սահմանափակումներ մտցնելու իրավունքը չարաշահում է քաղաքական նպատակներով: Լապշինի դեպքը դրա դասական օրինակն է։ Պետությունները կարող են սահմանափակել մարդու իրավունքները, դա իրավաչափ է, բայց դա չեն կարող անել քաղաքական նպատակով։ Լապշինի ձերբակալելու փաստն առաջին հերթին նրան չէր ուղղված, այլ դեպի Արցախ ազատ այցելությունները սահմանափակելուն, ինչին Ադրբեջանը չհասավ»,- ասաց Արցախի ՄԻՊ-ը։