|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
Սեպտեմբերի 2-ին, ժամը 19:51-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տարոնցի փողոցի թիվ 1 շենքի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ, տուժածն արգելափակված է ավտոմեքենայի տակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ռուբեն Մուսայելյանը իր վարած «Ford Transit» մակնիշի 11 RA 101 պետհամարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 1937 թ. ծնված Է. Դ.-ին։
Փրկարարները Է. Դ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր: