|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Օգոստոսի 29-ին ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը նախարարությունում հրավիրել էր միջազգային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն: Հանդիպմանը ներկա էին Եվրամիության, Համաշխարհային բանկի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչները:
Քննարկման հիմնական թեմաներն էին միջազգային կառույցների օժանդակությամբ «Նաիրիտ» գործարանի առկա վիճակի ուսումնասիրությունը և խնդիրների լուծման հնարավոր տարբերակները:
Հանդիպման ընթացքում դիտարկվեցին միջազգային փորձագետների օգնությամբ գործարանի, դրա քիմիական և էկոլոգիական ռիսկերի, բնակչության և շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցության գնահատման հարցերը:
Քննարկմանը ներկա միջազգային կառույցների ներկայացուցիչները մեծ պատրաստակամություն հայտնեցին բոլոր հնարավոր միջոցներով աջակցել ԱԻ նախարարությանը:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում Եվրամիության, Համաշխարհային բանկի և ՄԱԿ-ի շրջակա միջավայրի պահպանության ծրագրի (UNEP) աջակցությամբ բարձրակարգ փորձագետներ հրավիրել Հայաստան, որոնց իրականացրած գնահատման հիման վրա կմշակվի առկա խնդիրների լուծմանն ուղղված ծրագիր և կսկսեն աշխատանքներ տարվել դրա իրականացման համար անհրաժեշտ միջոցների հայթյաթման ուղղությամբ: