Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության նիստից հետո բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ու գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը համատեղ ասուլիս տվեցին՝ ներկայացնելով Խոսրովի անտառում բռնկված հրդեհի հետևանքով ստեղծված ընթացիկ վիճակը։
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ, օգոստոսի 10-ից սկսած, հրդեհին արձագանքումը շատ արագ էր՝ շնորհիվ ԱԻՆ, բնապահպանության նախարարության, «Հայանտառ»-ի պատասխանատու աշխատակիցների` նախարարների անմիջական մասնակցությամբ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև համայնքների բնակիչները, հատկապես` Արտավանում, իսկ «Լիդիան-Արմենիա» ընկերությունը տրամադրել է հզոր տրակտորներ և տեխնիկական այլ միջոցներ։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԱԻ նախարար պարոն Տոնոյանին, որովհետև մենք կարողացանք համատեղ աշխատել արտակարգ վիճակներում, դա լավ փորձառություն էր»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ համատեղ գործողությունները հնարավորություն են տալիս առավել մեծ ուշադրություն դարձնելու հակահրդեհային միջոցառումներին, մշակելու ծրագրեր, հստակ գործողությունների պլան։
«Ասել, որ համակարգն անկատար է, բոլորս էլ հասկանում ենք, որ անգամ եվրոպական զարգացած երկրներում են որոշակի խնդիրներ առաջանում արտակարգ վիճակների ժամանակ: Այնպես չէ, որ մենք պետք է կատարյալ լինեինք այդ բնագավառում։ Այո, հրդեհի արդյունքում ունեցանք որոշակի կորուստներ, որոնց մի մասը կվերականգնվի ժամանակի ընթացքում, իսկ մի մասը, ցավոք, չի վերականգնվի, խոսքը վերաբերում է գիհու անտառներին»,- ասաց Արծվիկ Մինասյանը։
Նա նշեց, որ խոշոր կաթնասունների կորուստներ չկան, որոշակի կորուստներ կան սողունների ու կրծողների առանձին տեսակների մասով։ Նախարարի խոսքով՝ վնասների չափը առաջիկայում է ճշգրտվելու, տրամադրվելու են մի քանի աղբյուրների տվյալներ, որևէ բան չի թաքցվելու, որպեսզի վնասի վերականգնումը լինի նպատակային։
Արծվիկ Մինասյանը նաև ընդգծեց, որ արգելոցային խիստ ռեժիմի առանձնահատկությունը թույլ չի տալիս որևէ միջամտություն իրականացնել արգելոցում, անգամ չի թույլատրվում բույսերի արհեստական աճեցում, բացառությամբ աղետներին դիմագրավելու աշխատանքների։
Ինչ վերաբերում է հրդեհաշիջման աշխատանքների հետ կապված խիստ քննադատություններին, թե արձագանքը ուշացել է, Արծվիկ Մինասյանը հորդորեց չփնտրել մի բան, որը չկա, քանի որ ԱԻ և բնապահպանության նախարարությունները աշխատել են նվիրված, աշխատում են մինչ օրս` փորձելով հնարավորինս չեզոքացնել հրդեհի հասցրած վնասները։
«Ես և պարոն Տոնոյանը դարձանք մարտական ընկերներ»,- եզրափակեց Արծվիկ Մինասյանը։