|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Օգոստոսի 19-ին, ժամը 03:40-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Դավիթ-Բեկ թաղամասի 9-րդ շենքի հարևանությամբ տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mersedes-Benz E-320» մակնիշի 17 FV 007 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1992 թ. ծնված Վ. Մ.) բախվել է ճանապարհին հարակից պատին:
Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը տուժածը հոսպիտալացվել է Կապանի ԲԿ: Վ. Մ.-ը հիվանդանոցում մահացել է:
Փրկարարները փակել են գազի բալոնը: