|
Փոխարժեքներ
16 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Այսօր կառավարության նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց որոշման նախագիծ Ջերմուկ քաղաքի կառուցապատման խոշորածավալ ծրագրի առաջին փուլի ֆինանսավորման վերաբերյալ։
«Հայտնի է, որ մենք տարածքային անհամաչափ զարգացման վերացման խնդիր ենք ուզում լուծել։ Այդ նպատակով հանրապետությունում նախատեսում ենք 8-ից 10, կարելի է ասել, «մեգապոլիսներ», որոնք իրենց շրջակայքի գյուղական բնակավայրներն ու տարածքները պետք է աշխուժացնեն իրենց առավել հզոր լինելու պայմանով։ ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամին հատկացնելով 1 միլիարդ 190 միլիոն դրամ` նպատակաուղղում ենք առաջին փուլի համար` այս տարի, ենթակառուցվածքների հզորացմանը, ընդհանուր միջավայրի նորմալ ձևավորմանը, իսկ հաջորդ փուլի համար՝ հաջորդ տարի, իրականացնելու ենք բիզնեսի և պետության մասնակցությամբ մի շարք ենթակառուցվածքների ստեղծում, որոնք Ջերմուկը դարձնելու են խիստ արդյունավետ կենտրոն, նրա գրավչությունը խիստ մեծանալու է, տուրիզմի մեծ ներգրավում կարող է լինել»,- ասաց Լոքյանը՝ հավելելով, որ որոշման նախագծով գումար է հատկացվում տարածքային զարգացման հիմնադրամին, որպեսզի մինչև ձմեռ իրականացվի ծրագրի առաջին փուլը։
Վարչապետը կատակեց. «Մենք բոլորս հասկացե՞լ ենք, որ Ջերմուկը մեգապոլիս է»։
Լոքյանն արձագանքեց. «Բայց չակերտները չմոռանանք»։