|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց, որ Ադրբեջանի վերջին հնարքները չստացված շոուներ են հիշեցնում:
«Ավելին, ամբողջ լրահոսի մեջ մենք ոչ բավարար ուշադրություն դարձրեցինք ՌԴ ԱԳՆ շատ խիստ գնահատականներին, որ Ադրբեջանում ազգությամբ հայ Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ վայրի վերաբերմունք է ցուցաբերվում: Սա շատ խիստ մեսիջ է և խոսում է այն հանգամանքի մասին, որ Մոսկվայի և Բաքվի քաղաքական հարաբերությունները թևակոխել են ոչ բարենպաստ փուլ», - ասաց նա:
Շարմազանովի խոսքով՝ այս ամենը փաստում է այն մասին, որ Մոսկվայում Ադրբեջանից դժգոհ են: Նա նաև ընդգծեց, որ Հայաստանի արտաքին դիվանագիտությունն ամեն ինչ պետք է անի, որպեսզի միջազգային հանրությունը ևս մեկ անգամ պրեսինգի ենթարկի Ադրբեջանին, որպեսզի իրականացնի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները:
«Առանց դրա մենք որևէ բանի մասին չենք կարող խոսել»,- նշեց նա:
Խոսելով՝ Ադրբեջանին բանակցային սեղանի շուրջ բերելու մասին, Շարմազանովը նշեց, թե վերջերս ՀՀ ԱԳՆ մակարդակով էլ հայտարարվել էր, որ առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի իշխանությունների անհնար է որևէ պայմանագրի ստորագրում: