|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հույս ունենք, որ այսօր Մոսկվայում, ի հավելումն ռազմագերիների վերադարձի հարցի, Ալիեւին նաեւ կզգուշացնեն, որ Հայաստանի պաշտոնատար անձանց «Բայրաքթար»-ով հարվածելու սպառնալիքները նոր սադրանք են նոյեմբերի 9-ին ստորագրված տխրահռչակ հայտարարությունից հետո եւ դրա ակնհայտ կոպիտ խախտում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Նաեւ կարելի է հուշել, որ այցերը շարունակվելու են, իսկ նման սպառնալիքները՝ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված ուժի սպառնալիքի արգելքի սկզբունքի խախտում կամ առնվազն՝ ահաբեկչական ակտի սպառնալիք»,- հավելել է նա: